Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՊՆ-ից պաշտոնատար անձինք շարունակում են բենզին գողանալ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները նման դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ: Ըստ այդմ՝ ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին և 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին պատճառելով 1 միլիոն 480 հազար 740 դրամի վնաս:

Ավելին՝ իրավապահները պարզել են, որ ՊՆ պաշտոնյան թաքցնելով իր այդ գործողությունները՝ 2017 թվականի մարտ և ապրիլ ամիսների տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

Եվ ահա այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել յուրացման և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին»::

Մանրամսաները թերթի այսօրվա համարում