Search
Close this search box.

«Հրապարակ». Կառուցվածքային փոփոխությունները հասան փոխնախարարներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ այդ հաստիքների համար որեւէ թեկնածուի անուն չի շրջանառվում, եւ շատ հնարավոր է՝ դրանք կրճատվեն: Առավել եւս, երբ առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ, որոնցից անմասն չի մնա նաեւ սոցապնախարարությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: