Search
Close this search box.

Շախմատի աշխարհի գավաթին Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Հոուի հետ

Թբիլիսիում մեկնարկել է աշխարհի գավաթի խաղարկությունը, որի եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճեն։ Հայաստանը ստուգատեսին ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ 1-ին տուրից հետո պայքարում մնաց միայն Լևոն Արոնյանը։ 2-րդ տուրի 1-ին պարտիայում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Հոու Յիֆանի հետ։