Search
Close this search box.

Նախկին ոստիկանապետը ոստիկանության վերջին աղմկահարույց գործողության մասին

Նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն անդրադառնալով էրեբունի վարչական շրջանում,  դիպուկահարի կողմից՝ մահվան ելքով երիտասարդի վնասազերծման շուրջ հնչող քննադատություններին, 1in.am-ի նշել է.«Ի սեր Աստծո, շատ քննադատել պետք չէ, որովհետև արդյունքով են գնահատում աշխատանքը: Ոստիկանությունն իր խնդիրը կատարեց՝ վնասազերծեց մի մարդու, որը վտանգ էր սպառնում մեկ ուրիշի կյանքին: Նաման օպերացիաների ժամանակ, նման պայմաններում,  դիպուկահարի աշխատնքից հետո հաշվարկել՝ մարմնի որ մասին կդիպչի, որ կյանքին վնաս չսպառնա՝ ես չգիտեմ: էդպիսի դիպուկահարներ լինեում են, երևի թե, միայն ֆիլմերում: Իմ կարծիքով՝ մյուսներին դաս կլինի, կհասկանան, որ չի կարելի էդպիսի հանցագործություն թույլ տալ: Տեռորը, ամեն տեսակի ահաբեկչություն՝ ես մերժում եմ»:

Նախկին ոստիկանապետը նաև ընդգծեց, որ բոլոր ժամանակներում ոստիկանությունը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում: «Նույն տիպի հանցագործություն, դեռևս, իմ ոստիկանապետ եղած տարիներին էլ է եղել, դրանից առաջ էլ է եղել, մշտապես կլինի: Այսօր դա կարող է մի քիչ շատ ավելի տարածում ստանա, որովհետև տեսնում եք՝ ամբողջ հեռուստաեթերը ողողված են նման դաժանություն պարունակող, քարոզող նյութերով, ֆիլմերով: Նույնիսկ մեր հայկական սերիալներն են հաճախ նման դեպքեր ներկայացնում, ինչո՞ւ չէ, երբեմն հերոսացնում են էս տիպի մարդկանց»,-նշել է Ալիկ Սարգսյանը: