Search
Close this search box.

Հռոմի Պապը մեկնում է Կոլումբիա

Սեպտեմբերի 6-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեկնում է Կոլումբիա՝ Լատինական Ամերիկայի ամենաերկարատեւ հակամարտության վերքերն ամոքելու նպատակով։

AP–ի փոխանցմամբ՝ 5-օրյա այցի շրջանակում ակնկալվում է, որ պոնտիֆիկոսը կոլումբիացի առաջնորդներին կոչ կանի պայքարել սոցիալական եւ տնեսական անհավասարության դեմ, որը սնուցել են զինված հակամարտության 50 տարիները։

Կոլումբիացիներին հղած տեսաուղերձում Հռոմի Պապը նշել է, որ մեկնում է Կոլումբիա որպես հույսի եւ խաղաղության ուխտավոր:

«Կոլումբիան խաղաղություն է փնտրում եւ արդեն երկար ժամանակ տքնում է այն ձեռք բերելու համար։ Խաղաղությունը պետք է լինի կայուն եւ ամուր։ Միայն այդպես մենք կարող ենք միմյանց վերաբերվել որպես եղբայրների, այլ ոչ թե թշնամիների։ Խաղաղությունը  մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս նույն Երկնային հոր զավակներն ենք, ով սիրում է մեզ եւ ուժեղացնում»,– նշվում է Պապի ուղերձում։