Search
Close this search box.

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստացան մի քանի մարզիկ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասի, հաստատեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ՝ ազատոճային ըմբիշ Հարություն Մանուկյանին, բռնցքամարտիկ Տոնի Վռամի Գալստյանին, ջրացատկորդ Լև Սարգսյանին։