Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանում «Համերի» մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պատճառ դարձած կասկածյալը փրկարար է. նա ձերբակալվել է

Ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լեւոն Հ.-ն, ով սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր մեղավորն է:

Shamshyan.comի փոխանցմամբ, իրավապահների օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լեւոն Հ.-ին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն: Նա խոստովանել է, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել եւ խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետեւանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, հայտնաբերվել է նաեւ տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես է Լեւոն Հ.-ն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչն էլ դառնում է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։

Լեւոն Հ.-ն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX078 համարանիշի եւ Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com փոխանցմամբ, վթարի հետեւանքով 11 տարեկան մի աղջիկ տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի Սուրիկի թոռն է։

Ավելի ուշ հայտնի է դարձել դաժան ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած երեխայի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Պարզվել էր՝ Opel մակնիշի ավտոմեքենան վարել էր 36-ամյա Կարեն Մ.-ն, Hummer մակնիշի ավտոմեքենան վարել էր 23-ամյա Արթուր Հ.-ն. իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան՝ 40-ամյա Արմեն Ա.-ն:

Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւոր՝ Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 11-ամյա Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղեւորներ՝ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Քնարիկ Ս.-ն, 31-ամյա Ասյա Մ.-ն, եւ Opel-ի վարորդ Կարեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: