Search
Close this search box.

Անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Ավանում օրեր առաջ մի խումբ անչափահասների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ:

«Փաստինֆո»-ն հիվանդանոցից տեղեկացավ, որ հունվարի 29-ին 2 անչափահաս է տեղափոխվել, նրանցից մեկը 2001թ. ծնված է, մյուսը՝ 2000 թվականի:

Անչափահասները հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքերով:

Մեզ հաջողվեց պարզել նաև, որ անչափահասների միջև վիճաբանությունը ծագել է Նարեկացի թաղամասի խաղահրապարակում: Հայտնի է նաև, որ դանակահարողները ևս անչափահասներ են և նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: