Search
Close this search box.

Լուծարում ՊԵԿ-ում`դրական ազդեցությամբ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:

Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին:

«Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավել հեշտացնելու ուղղությամբ», — ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:

«Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այս առաջարկությունը էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա», — նշեց Վ. Միրումյանը:

«Պարոն Միրումյան, ես էլ եմ համոզված, շատ համարձակ, ճիշտ քայլ է, մենք ցուցադրում ենք վստահություն բիզնեսին, մենք սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն, մենք դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ ունի և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ որ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի, շատ լավ բան ա», — ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: