Search
Close this search box.

Դատախազը 13 տարի է պահանջում Արամ Պետրոսյանի համար

Ռուսաստանում դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջել Բոլշայա Նիկիտսկայա փողոցում «Սիթիբանկի» բաժանմունքը գրաված եւ պատանդներ վերցրած սնանկացած ձեռնարկատեր Արամ Պետրոսյանի համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության եւ պատանդներ վերցնելու հոդվածներով: Հոգեվերլուծական փորձաքննության եզրակացությամբ նա մեղսունակ է: Հետաքննության ընթացքում գործարարը խոստովանել է իր մեղքը պատանդներ վերցնելու մասով, սակայն հերքել է ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքը:

Միջադեպի օրը Պետրոսյանը բոլոր պատանդներին բաց է թողել եւ հանձնվել ոստիկանությանը: Նա հայտարարել է, որ իր այդ քայլով փորձել է ուշադրություն հրավիրել սնանկացման գործընթացների վրա:

55-ամյա Պետրոսյանը հարձակումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ էր տեսագրել ու հրապարակել՝ նախազգուշացնելով, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին ինքը «կդիմի Ռուսաստանի ՔՕ խիստ խախտման»: Նրա խոսքով՝ իր արարքի մասին կխոսեն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանում: Իր քայլը բացատրում Է ֆիզիկական եւ իրավական անձանց սնանկացման հիմնախնդրով, որը համեմատում Է «ժանտախտի» հետ: