Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը` Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից՝ Վրաց պատրիարքի քարտուղար Շորեն Տետրուաշվիլիի դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով, ինը տարվա ազատազրկման է դատապարտվել հոգևորական Գեորգի Մամալաձեն, ով ներկա չի եղել դատական նիստին: Հոգևորականը փորձել է պատրիարքի քարտուղարին թունավորել ցիանիդով:
Վրաց պատրիարքը ձերբակալել է այս տարվա փետրվարին՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Ըստ դատախազության՝ նա մեկնում էր Գերմանիա, որտեղ պետք է վիրահատության ենթարկվեր Իլյա Երկրորդը: Պատրիարքին ուղկցողների թվում է եղել նաև քարտուղարը: Քննիչների կարծիքով՝ Մամալաձեն պատրաստվել է թունավորել նրան, իր առաջընթացն ապահովելու նպատակով: