Search
Close this search box.

Սոցապ նախարարը ուրացա՞վ Հովիկ Աբրահամյանին

Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Կարեն Կարապետյանի ղեկավարած մեկամյա կառավարության մասին: Պատասխանելով այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր առավել նպաստավոր, թե՞ Կարապետյանինը, նախարարը թեեւ անուններ չտվեց, բայց հաստատեց, որ Կարապետյանի օրոք մի շարք բարեփոխումներ են կատարվել:

«Ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները բավականին արդյունք են ապահովել: Բոլոր ծրագրերի առումով՝ մենք ունենք բավականին գրանցած արդյունքներ: Կյանքն այնքանով է թեթեւացել, որ շուրջ 10 հազար քաղաքացի ընտանեկան նպաստի ծրագրի համար չի այցելել տարածքային կենտրոն, այլ առցանց տարբերակով դիմումը ներկայացրել է»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նախարարի վերջին պատասխանը փաստացի դժգոհություն էր նախկին ղեկավարից` Հովիկ Աբրահամյանից: