Search
Close this search box.

Հրապարակվել է կաշառքի չափը. Ադրբեջանական կաշառքը հոսել է նաեւ ռուսական խողովակներով

Բրիտանական The Guardian-ը հերթական բացահայտումն է արել: Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:2013 թվականին Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիտորինգային առաքելության նախին նախագահ Էդուարդ Լինթերը 60 հազար եվրո է ստացել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ Ադրբեջանում ընտրություններն ընթացել են այնպիսի բարձր մակարդակի վրա, ինչպես Գերմանիայում։ Ընդհանուր առմամբ՝ 2 տարում գերմանացի քաղաքական գործիչը 890 հազար եվրո է ստացել Ադրբեջանի «սև դրամարկղից»։
2013 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան անցկացրել է «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» ֆոտոցուցահանդեսն ու դրանից 3 օր անց նրա ամուսինը՝ Կալին Միտրևը ստացել է 20 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ՝ 2 տարում նրան հատկացվել է 425 հազար եվրո։
Ամենամեծ գումարը ստացել է իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն, ով արգելափակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձևի ընդունումը։ Դրա համար քաղաքական գործչի հաշվին է փոխանցվել 2 մլն եվրո։Գումարի մի մասն էլ ուղղվել է լրագրողներին՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն: Ադրբեջանի և Ռուսաստանի վճարային համակարգերի միջոցով ներդրված դրամական միջոցներն անցել են բրիտանական ընկերություններ Եվրոպայի առաջատար բանկերից Danske-ի միջոցով, որը վճարումները կատարել է Էստոնիայի իր մասնաճյուղում», գրում է The Guardian: Հատկանշական է, որ Ադրբեջանական կաշառքը հոսել է նաեւ ռուսական խողովակներով: