Search
Close this search box.

«Ժողովուրդ». Լարվել են ՀՀ վարչապետի և «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյա­նը հրաժարվել է Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից: Մինչդեռ, երբ ժամանակին Կարեն Կա­րապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաև կա­ռավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև ընդհակառակը՝ կապիտա­լի արտահոսք է եղել՝ 12.2 մլրդ դրամի չափով, ընդ որում, արտահոսքը եղել է էլեկտրաէներգիայի արտադրու­թյան ոլորտից, որը կենտրոնացած է «Տաշիր գրուպ» ընկերության ձեռքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: