Search
Close this search box.

Ինչ զինատեսակով է հակառակորդը լարված պահում սահմանը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանի տեղեկացմամբ՝ եթե մինչև 2016թ.-ի ապրիլյան պատերազմը հայկական կողմի ինժեներական կահավորվածությունը կազմում էր 30 տոկոս, ապա այսօր ունենք կատարյալ վիճակ: Ըստ նրա՝ սահմանում փոխհրաձգություններ են ընթանում հրաձգային զենքից, հիմնականում հակառակորդի դիպուկահարներ են աշխատում, որի հետևանքով, ցավոք, մենք ունենում ենք կորուստներ:

Վիկտոր Առուստամյանի փոխանցմամբ՝ զինատեսակների համալրման մասով բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվում.« Եվ Արցախի Հանրապետության կառավարության, և նախագահի կողմից՝ արտաբյուջետային գումարներով, ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացել է: Ուենք, բայց չեմ կարող հրապարակել զինատեսակները»:  ԱՀ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետի հավաստմամբ ՝ զինատեսակներն արտադրվում են տեղում:

ArmLife.am