Search
Close this search box.

Խոզապուխտը, երշիկը, նրբերշիկը` հեպատիտ E-ի վարակի պատճառ

Մեծ Բրիտանիայի մոտ 200 հազար քաղաքացի, հնարավոր է, վարակված լինեն հեպատիտ E-ով (HEV): Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական կայքին: Պատճառը, ըստ աղբյուրի, Եվրոպական երկրներից խոզի մսի ներմուծումն է: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Հեպատիտի E-ով վարակվածների թիվը վերջին 7 տարիների ընթացքում 368-ից հասել է 1266-ի: Վարակի աղբյուր են հանդիսացել խոզապուխտը, երշիկը, նրբերշիկը, որոնք արտադրվում են Նիդերլանդներում, Դանիայում, Գերմանիայում: Սրա հետ կապված` գիտնականներն այն անվանել են «Brexit վարակ»: Խոսվում է նաև այն մասին, որ հիվանդության պատճառով ավելացել են ներվային համակարգի խանգարման դեպքերը: Վարակը մարդուց մարդուն շատ հազվադեպ է փոխանցվում, բացառությամբ արյան ուղղակի փոխներարկման: