Search
Close this search box.

«Դիսպետչերը Մոսկվայում փաստաթղթերի փաթեթ փոխանցեց և ասաց, որ Երևանում կգան կվերցնեն» Սամվել Բաբայանի և մյուսների գործով վկա

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Մինչ վկաների հարցաքննությանն անցնելը մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց արգելել վկաների հարցաքննության փուլում տեսանկարահանումներն ու ուղիղ հեռարձակումները: Ըստ Արամյանի՝ մի վկայի ցուցմունքը կարող է ազդել մյուս վկայի ցուցմունքների վրա:

Դատարանը որոշեց մասնակի բավարարել դատախազի միջնորդությունը և թույլատրել լրատվամիջոցներին տեսանկհարանումն իրականացնել 5 րոպեով:

Նիստին հարցաքննվեց գործով վկայի կարգավիճակ ունեցող Գոռ Շաբոյանը, ում միջոցով փաստաթուղթ է ուղարկվել Մոսկվայից Երևան:

Վկան ասաց, որ դատավարության կողմերից ոչ մեկին չի ճանաչում, այդ թվում նաև ամբաստանյալներին:

«Ես աշխատում եմ որպես վարորդ՝ Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրում եմ իրականացնում: Ձմռան վերջերին ինձ մեր դիսպետչերը Մոսկվայում փաստաթղթերի փաթեթ փոխանցեց և ասաց, որ Երևանում կգան կվերցնեն»,-ասաց վկան: