Search
Close this search box.

Գյուրզան մտել էր խոհանոց

Սեպտեմբերի 4-ին, ժամը 07։10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: