Search
Close this search box.

Սամվել Բաբայանի գործով դատական նիստը այսօր կշարունակվի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ նիստի ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել էր․ որ իրեն մեղավոր չի ճանաչում.
«Մեղադրականը, որ ես ստացել եմ, ահագին բաներ սուտ է։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»։ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն էր ներկայացրել՝ վերացնել իր պաշտպանյալի գույքի նկատմամբ կիրառված կալանքը, վերացնել Սամվել Բաբայանի հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը և փոխել խափանման միջոց կիրառված կալանքը, ինչը, սակայն, դատարանը մերժել էր: