Search
Close this search box.

Facebook-ն արգելափակել է Քադիրովի էջը պատժամիջոցների պատճառով

Facebook-ն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի էջը, հաղորդում է Voice of America-ն:

Facebook-ի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը պարտավոր էր արգելափակել Քադիրովի էջը: Պատճառը «ԱՄՆ-ի արգելված անձանց» ցուցակում Քադիրովի անունի ներառումն է: Քադիրովին մեղադրել են հանրապետությունում մարդու իրավունքների խախտումներին ներգրավված լինելու համար:

Instagram-ում և Facebook-ում Չեչնիայի ղեկավարի պաշտոնական էջերն արգելափակվել են դեկտեմբերի 23-ին: Արգելափակումից հետո Քադիրովը հայտնել է մեկ այլ սոցցանց՝ Mylistory տեղափոխվելու մասին, որն ունի Instagram-ի հին տարբերակի տեսքը: