Search
Close this search box.

Հերթական երկրաշարժը Իրանում

Իրանի հյուսիսում այսօր գիշերը հերթական երկրաշարժն է գրանցվել: Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 56-ը վիրավոր է, հաղորդում է РИА Новости-ն:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,2 բալ: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:

Երկրաշարժի զոհ է դարձել մեկ տղամարդ, ով մահացել է սրտի հետ կապված խնդրի պատճառով: