Search
Close this search box.

Պուտինը փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ

Վլադիմիր Պուտինը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու մասին փաստաթղթերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը ընտրություններին ինքնաառաջադրմամբ կմասնակցի: Նախօրեին նրա թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների նախաձեռնող խումբը, որի մեջ ավելի քան 600 մարդ է մտել, նրանց թվում են գործող քաղաքական գործիչներ՝ սենատորներ եւ պատգամավորներ, ինչպես նաեւ դերասաններ եւ երաժիշտներ, հասարակական գործիչներ:

ԿԸՀ ներկայացվող ինքնաառաջադրվող թեկնածուի փաստաթղթերի փաթեթը պետք է միջնորդություն ունենա նախաձեռնող խմբի գրանցման մասին, առաջադրվելու համաձայնության մասին հայտարարություն, կենսագրական տվյալները հաստատող փաստաթղթեր, ինչպես նաեւ եկամուտների եւ ծախսերի, հաշիվների, ավանդների ու արժեթղթերի մասին տեղեկություններ: