Search
Close this search box.

Հայերեն գրությամբ սառնարան Ադրբեջանի խանութում

Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ru.sputnik.az-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում իրարանցում առաջացրած սառնարանը եղել է միակը խանութում ներկայացված տվյալ մոդելի սառնարանների մեջ, մյուսների պիտակը եղել է այլ լեզուներով:
«Մեր խանութում վաճառվում են LG սառնարանների մի շարք տեսակներ, հայերեն գրություն եղել է միայն այդ սառնարանի վրա, և այս սխալմունքը տեղի է ունեցել Հնդկաստանում»,- նշել է խանութի աշխատակիցը: