Search
Close this search box.

Նախաձեռնող խումբը Պուտինին առաջադրել է նախագահի թեկնածու

Rbc.ru-ի տեղեկացմամբ՝ Ընտրողների նախաձեռնող խումբը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել է որպես նախագահի թեկնածուՊուտինի առաջադրման օգտին քվեարկել է խմբի 668 ընտրող:

Նախաձեռնող խումբը փաստաթղթերը պետք է հանձնի ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քանի որ Պուտինն ինքնառաջադրվում է, նա պետք է 300 հազար ստորագրություն ներկայացնի ԿԸՀ:

Պուտինին առաջադրող նախաձեռնող խմբի մեջ են՝ Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Ռոշալը, Իոսիֆ Պրիգոժինը, Միխաիլ Բոյարսկին, Միխաիլ Գալուստյանը, Իգոր Կրուտոյը և ուրիշներ: