Search
Close this search box.

Ջիգարխանյանի նախկին կինն ավելի հարուստ ծերուկ է գտել

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և  Մարկ Ռուդինշտեյնի ջերմ լուսանկարը, ռուսական մի շարք լրատվամիջոցներին և օգտատերերին հիմք են տալիս ենթադրելու, որ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը «հարուստ կենսաթոշակով նոր ծերուկ է գտել»: Ի դեպ, լուսանկարի տակ Վիտալինան գրել է, թե ինչպես բռնեց Մարկ Գրիգորեվիչ Ռուդինշտեյնի ականջները, իսկ այնուհետ շնորհավորեց նրա Նոր տարին:

71-ամյա դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը Խորհրդային Միության առաջին ռոք փառատոնի կազմակերպիչն է: Նա եղել է մի քանի կինոփառատոնի հիմնադիր և պրոդյուսր: Նախաձեռնել է նաև բարեգործական փառատոններ, եղել՝ կինոընկերության գլխավոր տնօրեն:

Ռուսական լրատվամիջոցների տեղակացմամբ՝ Մարկ Ռուդինշտեյնը աղքատ չէ, իսկ սոցիալական ցանցերում քննարկում են, որ Վիտալինան հենց այնպես ընկերություն չի անի Մարկ Ռուդինշտեյնի հետ: Շատերի համոզմամբ՝ դաշնակահար կինը հավանաբար նոր շահութաբեր ծրագրեր ունի և արդեն ընտրել է իր հերթական ծերուկ «զոհին»:

Օգտատերերից ոմանք էլ կարծում են, որ Վիտալինան «երկաթյա» կին է, իսկ լուսանկարում առկա հուզմունքը կարող է առաջացնել շատերի նախանձը:

«Գուցե, նույնիսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կարիերան նոր թափով զարգանա»,-գրում են ռուսական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ 71-ամյա դերասանը ևս մի քանի անգամ ամուսնացած է եղել: Սակայն դա չի կարող խանգարել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և  Մարկ Ռուդինշտեյնի հարաբերությունների էլ ավելի ջերմացմանը: Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են՝ Ջիգարխանյանի հետ ունեցած Վիտալինայի փորձը: Ի վերջո, Ջիգարխանյանը ևս ամուսնացած և երջանիկ էր մինչ Վիտալինայի հետ հանդիպելը, սակայն երիտասարդ աղջկան հաջողվեց իրենով անել, իսկ հետո թալանել ու յուրացնել դերասանի ողջ ունեցվածքը:

ArmLife.am