Search
Close this search box.

Մահափորձ՝ քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդու դեմ

«Интерфакс-Юг»-ի տեղեկություններով` Անապայում մահափորձ են կատարել գործարար 30 ամյա Տիմուր Պոդոլսկիի դեմ, ով քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է (սպանվել է 2013թ.-ին):

Պոդոլսկին լուրջ վնասվածք է ստացել, ըստ  նախնական տեղեկության՝ հանցագործությունն իրականացվել է դեկտեմբերի 21-ին Շեվչենկո փողոցում հյուրանոցի տարածքում:

Հարուցվել է քրեական գործ:

Ի դեպ, սա գործարարի նկատմամբ իրականացված առաջին մահափորձը չէ,  2016թ. հունիսին կրակ էին բացել նրա մեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվել էին Տիմուր Պոդոլսկին, նրա կինը՝ Ալանա Կուչիևան և երեխան: Գործարարը վիրավորվել էր, իսկ կինը տեղում մահացել: