Search
Close this search box.

ՌԴ նախագահ դառնալու նպատակով՝ Սոբչակը փաստաթղթեր է հանձնել ԿԸՀ

Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը նախագահի առաջադրման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հանձնել է ՌԴ կենտրոնական նտրական հանձնաժողով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիին»։

Իրեն «բոլորի դեմ» թեկնածու հռչակած Սոբչակը դարձել է երրորդ կին թեկնածուն։ Ավելի վաղ նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև «Պետրոստալ» մետալուրգիական գործարանի կռունկավար Նատալյա Լիսիցինան՝ «Ռուսական միացյալ աշխատանքային ճակատ» կուսակցությունից, և «Կանացի երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան: