Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում վրացի «օրենքով գող» է սպանվել

Ստանբուլում սպանվել է «օրենքով գող», Վրաստանի 36-ամյա քաղաքացի Դավիթ Ալխանիշվիլիին: Նա քրեական աշխարհում հայտնի է «Դաթո Պանկիսկի» մականվամբ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ դեկտեմբերի 22-ի երեկոյան Դավիթ Ալխանիշվիլիին եղել է Ստամբուլի ռեստորաններից մեկում: Նրան դուրս են կանչել և արդեն փողոցում, անհայտ անձանց կողմից ստացել է մի քանի հրազենային վնասվածքներ: Դեպքի վայր եկած բժիշկներին չի հաջողվել փրկել «օրենքով գողի» կյանքը:

Չի բացառվում, որ Ալխանիշվիլիի սպանությունը իրականացվել է վրեժի հողի վրա՝ պայմանավորված  2011 թ. Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) զարմիկ Դավիդ Օզմանովի (Դաթո Կրասնոդարսկի) դեմ Թարիել Օնիանիի «գողական» կլանի անդամների դեմ կատարված մահափորձով:

Այս պահին ընթանում է սպանվածի մարմինը հայրենիք տեղափոխելու ընթացակարգը:

ArmLife.am

https://youtu.be/mTLuH0Vgroc