Search
Close this search box.

Սեպտեմբերի 2-ից 6-ը ՀՀ-ում կանխատեսվող եղանակը

Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում` սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: