Search
Close this search box.

«Խոսրովի անտառում» մարվել է 33 ծխացող օջախ

Ժամը 19:45-ին դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում մոտ 4 – 5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և ծառի կոճղեր, մարվել է ծխացող 33 օջախ: Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից: Հրդեհը մարվել է ժամը 19:40-ին:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում արգելոցի աշխատակիցները: