Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումները սկսվել են դեռ վաղ առավոտից: Տոնի կապակցությամբ Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից: Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլ նաև Արցախի բոլոր շրջաններում կազմակերպվել են բազմաբնույթ տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:
[smartslider3 slider=40]