Search
Close this search box.

Հանձնաժողովը ներկայացված երեք բողոքն էլ մերժել է

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: