Search
Close this search box.

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի օպերատիվ իրավիճակը

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրությունում: