Search
Close this search box.

Նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից տեղափոխված կադրերի մասին

ՀՀ Պաշտպանության նախարարության մասնագետների տեղափոխումը Արտակարգ իրավիճակների նախարարություն, նախարար Դավիթ Տոնոյանը  պայմանավորում է.«Պաշտպանության նախարարության աշխատակիցների բարձր որակավորմամբ»:

Հարցին, թե կշարունակի պաշտոնավարել 2018թ.-ին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի ներսում առկա թիմերը, նախարար Տոնոյանը պատասխանել է, որ ինքն այդպիսի թիմերի մասին տեղեկություն չունի. «Կա կառավարություն, որն աշխատում է որպես մեկ թիմ»: Իսկ թե կշարունակի պաշտոնավարել, ըստ նախարարի՝ դա կապված է լինելու ապրիլին վարաչապետի ու նախագահի որոշումից:  Համենայնդեպս , այս պահին նախարարը ցանկանում է բարելավել իրավիճակն Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այլ ոչ թե տեղափոխվել Պաշտպանության նախարարություն:

ArmLife.am