Search
Close this search box.

Արցախի անկախության տոնը կշնորհավորի Դանիել Դեքերը

Ազատ Արցախը սեպտեմբերի 2-ին կտոնի անկախության հռչակման 26 ամյակը: Հանրապետության տարեդարձին նվիրված կանցկացվեն տարբեր միջոցառումներ:

Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ անկախության միջոցառումները մեկնարկել են դեռեւս օգոստոսի 31-ից: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ազգագրական պարերի ուսուցման բաց դաս կանցկացվի՝ «Արցախ» ազգագրական համույթի կողմից:

«Համերգին կհաջորդի քայլերթը՝ Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Օրվա խորհրդով միջոցառումները կշարունակվեն նաեւ Ստեփան Շահումյանի անվան պուրակում: Սեպտեմբերի 2-ի միջոցառումները կամփոփվեն տոնական համերգով՝Վերածննդի հրապարակում»,-նշել է նա:

Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 3-ին: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում համերգով հանդես կգա ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերը: