Search
Close this search box.

Հերթական երկրաշարժը Իրանում

Իրանի տարածքում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է АПА-ն: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է արևելյան Քիրման քաղաքից 65 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթում Իսլամական Հանրապետությունում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էր 50 մարդ: