Search
Close this search box.

Երևանի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դին նկատվել է Մարտիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (անձը չպարզված):