Search
Close this search box.

Սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

ՌԴ Կաբարդինո-Բալկարական ինքնավար հանրապետությունում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,- փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Կաբարդինո-Բալկարիայի սարերում սողանքի հետևանքով ավելի քան 7 հազար 700 մարդ կտրված է արտաքին աշխարհից: Տուժածների թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն այս պահին չկա: