Search
Close this search box.

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կոչումը բարձրացվել է

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը նոր բարձր կոչում է ստացել: Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ Սաֆարովը գնդապետ-լեյտենանտի կոչում է ստացել:

Հիշեցնենք, որ նա ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնի 16 հարվածով սպանեց 26-ամյա ՀՀ ԶՈւ լետենանտ Գուրգեն Մարգարյանին։

2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման 30 տարով, առանց ներման թույլտվության։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի: