Search
Close this search box.

Ֆրանսիան Վրաստանին զենիթահրթիռային համալիրներ կտա

2018 թվականին վրացական բանակը ֆրանսիական «Միստրալ» զենիթահրթիռային համալիրներ կստանա, գրում է Կվիրիս պալիտրա թերթը:
Թերթի տվյալներով՝ վրաց-ֆրանսիական համաձայանգիրը ստորագրվել էր 2015 թվականին, սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե վրացական կողմը որ զենիթահրթիռային համալիրն է գնելու:
Միստրալը նախատեսված է հակառակորդի ցածր թռչող ուղղաթիռներից ու ինքնաթիռներից պաշտպանության համար: Փոքր չափերի շնորհիվ այն հեշտ է տեղափոխել, ինչպես նաև քողարկել:
Միստրալը կարող է խոցել մինչև 1500 կմ/ժամ արագությամբ թռչող օբյեկտները, որոնք 5-3000 մետր բարձրության և 500-6000 մետր հեռավորության վրա են գտնվում: