Search
Close this search box.

Երկու աշակերտ էին, նրանք էլ ընտանիքի հետ արտագաղթեցին

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 hազար առաջին դասարանցի, այս մասին ասել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Հայաստանի որոշ գյուղերում մեկ կամ երկու առաջին դասարանի աշակերտ է դպրոց հաճախելու, գյուղ կա՝ անգամ առաջին դասարանի աշակերտ չկա: Լոռու մարզի Անտառաշեն գյուղն այս տարի առաջին դասարանցի չունի; Գյուղապետի խոսքով՝ ընդամենը երկու աշակերտ էին, որոնք էլ ընտանիքի հետ միասին այս տարի գյուղից արտագաղթեցին: Կարմիր Աղեկ գյուղն, որն ունի 171 բնակիչ այս տարի դպրոց է ճանապարհելու 3 առաջին դասարանի աշակերտ: Դպրոցի տնօրեն՝ Սիրանուշ Նիկոյանն ասաց, որ դպրոցն ունի ընդամենը 24 աշակերտ, նախորդ տարիների համեմատ աշակերտերի թվաքանակն աճել է: Իսկ երեք առաջին դասարանցիները դասերն անցկացնելու են 2-րդ դասարանի աշակերտների հետ, քանի որ պետությունն այդպես է պահանջում հավելեց դպրոցի տնօրենը: Ծաղկաշատ գյուղն, որն ունի 270 բնակիչ այս տարի առաջին դասարան է ճանապարհելու երկու աշակերտ՝ մեկ աղջիկ և մեկ տղա: Դպրոցի աշակերտների ընդհանուր թվաքանակը տասն է: