Search
Close this search box.

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը

Օգոստոսի 31-ին ժամը 13:00-ի սահմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնում` զինվորական հրաձգարանին կից տարածքում հրդեհ է բռնկվել:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների և զինվորականների համատեղ ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 2,5 հա խոտածածք տարածք: