Search
Close this search box.

Իրանում դպրոցական ավտոբուս է շրջվել, կա 12 զոհ

Ինչպես տեղեկացնում  է «Սինհուա» գործակալությունը՝ Իրանում դպրոցական ավտոբուսի շրջման հետևանքով կա առնվազն 12 զոհ, ևս 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախնական տվյալներով՝ ավտոբուսը, որն աշակերտուհիների էր տեղափոխում Հորմուզգան նահանգից Շիրազ քաղաք, շրջվել է մայրուղիներից մեկում։

ՃՏՊ-ի պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։