Search
Close this search box.

Արցախում այս տարի առաջին դասարան է գնում շուրջ 2500 աշակերտ

Այսօր Արցախի Հանրապետության 217 դպրոցում ևս կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն:Ըստ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի՝ այս տարի առաջին դասարան  է ընդունվել շուրջ 2500 աշակերտ:

«Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ դպրոցականներին, ուսուցչական կոլեկտիվներին և համայն հայությանը: Այսօր մեր հասարակության համար գիտելիքը կարևոր դերակատարություն ունի, իսկ գիտելիքի հիմքերը դրվում են հենց ուսումնական հաստատություններում: Արցախում գործող բոլոր կրթական օջախները գործում են լիարժեքորեն՝ կատարելով իրենց մեծ առաքելությունը»,-ասել է Ս. Ասրյանը: