Search
Close this search box.

Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկում է սեպտեմբերի 3-ին

Սեպտեմբերի 3-ին Թբիլիսիում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը:

Այն իր մասնակիցներով համարվում է ուժեղագույնը պատմության մեջ։ Մասնակիցների թիվը 128-ն է։ Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանն ունի 3 պատվիրակ՝ Լևոն Արոնյան, Հրանտ Մելքումյան,Ռոբերտ Հովհաննիսյան։

1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել):

ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա):

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգիր։