Search
Close this search box.

Ահազանգ Տրանսպորտի նախարարությունում ռումբի տեղադրման մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: