Search
Close this search box.

Մխիթարյանի ֆեյսբուքյան էջն առաջիկա շաբաթը կկառավարեն երեխաները

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերքել է տարածված այն լուրը, որ հաքերները կոտրել են իր ֆեյսբուքյան էջը։ Նա ինստագրամյան իր էջում գրել է, որ առաջիկա շաբաթ նրա ֆեյսբուքյան էջը կառավարելու են երեխաները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի շրջանակներում։