Search
Close this search box.

Հրապարակվել է աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկը

Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի և Եգիպտոսի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել են 133 երկրների ուժեր:
Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն: Ինչպես նշվում է հետազոտության մեկնաբանությունում՝ ցանկի հերթականությունը կախված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվից, որքան երկրի ռազմական հզորության հավասարակշռությունից և հասանելի զինատեսակների բազմազանությունից:
Գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ միավորներ են ստացել դաշինքի ընդհանուր ռեսուրսներից օգտվելու հնարավորության համար: