Search
Close this search box.

Դավիթ Լոքյանի պատասխանը Կարեն Կարապետյանին

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Այն ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը զարմացած դիմեց Լոքյանին. «Պարոն Լոքյան, փաստորեն դուք ոչ միայն տարածքային համաչափությամբ եք զբաղվում, այլ նաև միգրացիայով»:
«Դե կառավարությունն է զբաղվում, պարոն վարչապետ, ձեզ հետ միասին», պատասխանեց Լոքյանը: