Search
Close this search box.

Տեխասում ջրհեղեղը 20 հազար մարդու տեղափոխել է ժամանակավոր ապաստարան

Ջրհեղեղի հետեւանքով մոտ 20 հազար մարդ է Տեխասում գտնվում ժամանակավոր ապաստարաններում : Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Էլեյն Դյուկը: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղի իշխանությունները սպասում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրեւները կդադարեն եւ ջուրը կսկսի նահանջել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղական, նահանգային եւ դաշնային իշխանությունների ջանքերում եւս երկու կամ երեք խոշոր ապաստարաններ կկահավորվեն, մինչեւ բնական տարերքի հանդարտվելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնում է «Հարվի» փոթորիկը: Այն դարձել է երեսուն մարդու մահվան պատճառ: Փրկարարները կարողացել են արտակարգ դրության մեջ հայտնված 13 հազար մարդու տարհանել ապահով վայր: Այս փոթորիկը կարող է հավակնել լինելու ամենաուժգինը վերջին տասներկու տարվա ընթացքում: